ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից, հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր։

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի: