Վերջին տվյալներով` Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա ցուցարարների գրոհի ժամանակ զոհվել է երեք մարդ, եւս 1049-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Սեպտեմբերի 10-ի վաղ առավոտյան Եգիպտոսում Իսրայելի դեսպանը եւ դիվանագիտական առաքելության անդամներն օդանավով մեկնել են Իսրայել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է հարձակումը` հայտարարելով, որ միջադեպը լուրջ վնաս է հասցրել Եգիպտոսի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման գործին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել իրավիճակի առնչությամբ, հաղորդում է «Haaretz»-ը:

Նշենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ օգոստոսին իսրայելական զինվորականների եւ պաղեստինյան գրոհայինների փոխհրաձգության արդյունքում եգիպտացի հինգ սահմանապահ էր զոհվել: