Ապստամբների դեմ պայքարելու մեջ մասնագիտացած զորքերը սկսել են սիրիական Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի գրոհը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al-Jazeera-ին։ Կրակոցների արդյունքում նվազագույնը 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ։
Զորքերը մտցվել են Հոմս։ «Սուրիա» պետական հեռուստաալիքի տվյալներով, զինյալները գրավել են քաղաքի հին հատվածի մի քանի թաղամասեր։ Նրանց հետ բախումներում սպանվել է ութ զինծառայող, տասնյակները վիրավորվել են։
Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, զինված արկածախնդրություններ ահաբեկիչների կողմից նախաձեռնվել են նաեւ Համա, Իդլիբ եւ Դերաա նահանգներում։ Տուժել է 30 զինծառայող։




























