Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել կրթության եւ գիտության փոխնախարար Մուխթար Մամեդովը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մուխթար Մամեդովը ծնվել է 1983թ. Բաքվում։ Բաքվի պետական համալսարանի, Բելգիայի Եվրոպական քոլեջի, Ադրբեջանի նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ է։ 2005-2013թթ. աշխատել է ԱԳՆ-ում, այդ թվում 2009-2013թթ. Բելգիայում Ադրբեջանի դեսպանությունում։ 2013-ից ծառայում է կրթության նախարարությունում. եղել է միջազգային համագործակցության բաժնի պետը, ղեկավարել այդ գերատեսչության աշխատակազմը, անցած տարվա ապրիլից զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։ Ղեկավարել է Իսրայելի հետ նորարարական համագործակցության նախագծերը գիտության եւ կրթության ոլորտում։
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ թուրքերենին։





























