ՌԴ նախագահի ընտրությունները նախատեսված են 2024 թվականին, եւ  ընտրական գործընթացների մեկնարկի տեսանկյունից դրանք այսպես թե այնպես կհաջորդեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, դրանք ծրագրված են 2024 թվականին, ուստի ընտրական գործընթացների մեկնարկի տեսանկյունից,  դրանք, իհարկե, այսպես թե այնպես կհաջորդեն», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ նախագահի համար երբեք կարեւոր չի եղել՝ տարին նախընտրական է, թե ոչ, նրա համար գլխավորը առարկայական աշխատանքն է եւ շոշափելի արդյունքները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի պատմության այնպիսի ճակատագրական պահի, որտեղ յուրաքանչյուրի պատասխանատվությունը բազմապատկվում է։ Գլխավոր են  լինելու են այն գործերը, որոնք պետք է 100 տոկոսով, արդյունավետ ավարտել, ընդգծել է Պեսկովը։