Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Մշակված սցենարի համաձայն՝ զորավարժությունների ընթացքում իրանական բանակի ստորաբաժանումները հայրենական հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ հայտնաբերել, որսացել եւ ոչնչացրել են մի շարք օդային թիրախներ։

Զոլֆաքար 1401 զորավարժությունների հիմնական փուլը տեղի է ունենում Հորմուզի նեղուցի տարածքում եւ Հնդկական օվկիանոսի ափերին։ Փուլերից մեկի ընթացքում իրանական բանակի ուժերը, օգտագործելով տարբեր ռադիոտեղորոշիչ համակարգեր, մշակել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ուղղությամբ։

Մեկ այլ փուլում ցամաքային զորքերի օդադեսանտային ստորաբաժանման ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել բարդ եղանակային պայմաններում, եւ հետախուզական ու գրոհային անօդաչու սարքերը գրոհել են ցամաքային թիրախները։