Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ավարտվեց պատարագի արարողությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Աղթամարից, արարողությունն անցկացվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ղեկավարությամբ:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Աղթամար կղզում ներկա գտնվողները կարողացել են մասնակցել պատարագին` ներս մտնելով եկեղեցի, մինչդեռ անցած տարի հետեւել են պատարագին եկեղեցու մոտակայքում տեղադրված մեծ էկրաններով: 

Նշենք, որ պատարագն ացնել է առանց միջադեպերի:

Հիշեցնենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագն այսօր սկսվել է անվտանգության խիստ միջոցառումների ներքո: Ոստիկանության հետ համատեղ երկնքից հոսկողություն են իրականացրել  նաեւ ռազմական ուղղաթիռները: Ոստիկանությունը փակել էր նաեւ Աղթամար կղզու նավահանգիստ տանող հատվածը` հետիոտնի շարժն ավելի մատչելի դարձնելու համար: Կղզում ոստիկանության հետ մեկտեղ ծառայություն էին իրականացնում շտապօգնությունը եւ փրկարարները: