Վախճանվել է հոլիվուդյան դերասան, «Օսկարի» մրցանակակիր Քլիֆորդ (Քլիֆ) Ռոբերթսոնը, հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Նա մահացել է շաբաթ օրը` 88-ամյակը նշելու հաջորդ օրը: Դերասանը 1969թ. «Օսկարի» էր արժանացել «Չարլի» ֆիլմում իր դերակատարման համար: Նրան նաեւ մեծ ժողովրդականություն էր բերել քեռի Բենի կերպարը` Մարդ-սարդի մասին եռապատումում:
Կինեմատոգրաֆիայում իր կեսդարյա (1956 -2007թթ.) կարիերայի ընթացքում Ռոբերթսոնը խաղացել է ավելի քան 50 ֆիլմում եւ հեռուստասերիալում:




























