Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան առաջարկել է հունվարի երկրորդ կեսին Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել, հնարավոր է՝ երրորդ երկրում։

«Ասացինք՝ հունվարի երկրորդ կեսին անենք։ Հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել NTV-ն։

Ըստ Habertürk հեռուստաալիքի, Չավուշօղլուն ասելով, որ հանդիպման վայրը դեռեւս պարզ չէ, նշել է, որ «դա կարող է լինել Մոսկվան կամ երրորդ երկիր»։