Ճապոնիայի մայրաքաղաքում եւ մի քանի այլ քաղաքներում այսօր ընդդեմ ատոմային էներգիայի կազմակերպված ցույցերին մասնակցել է ավելի քան 3,5 հազար մարդ, հողորդում  է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուղիղ վեց ամիս է անցել երկրաշարժի եւ ցունամիի ողբերգական օրվանից:Մոտ 2 հազար մարդ է հավաքվել Տոկիոյի խոշորագույն Սինձյուկու կայարանի մոտ, եւս 1,5 հազարը` նոր էներգետիկ քաղաքականության համար պատասխանատու Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության շենքի մոտ:

Բողոքի ակցիայի մասնակիցները նաեւ պիկետ են կազմակերպել վթարային «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության գրասենյակի դիմաց:Ցուցարարները վանկարկել են «Մեզ ատոմային էներգիա հարկավոր չէ» եւ օդ են բաց թողել գունավոր օդապարիկներ: