Վերջին օրվա ընթացքում Սիրիայի տարբեր քաղաքներում անկարգությունների արդյունքում 24 մարդ է զոհվել, հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրան»` վկայակոչելով իրավապաշտպաններին, իրավապահների եւ ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունենում Հոմս, Դամասկոս, Դերաա եւ Իդլիբ քաղաքներում:Հաղորդվում է, որ 12 մարդ զոհվել է Հոմս քաղաքի թաղամասերից մեկի գնդակոծման ժամանակ, երեքը` Ջասեմ քաղաքում, եւս երկուսը` Իդլիբում:Նախօրեին Սիրիայի ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին մայրաքաղաքում: Ալ Ասալի թաղամասում ցուցարարների վրա կրակ է բացվել:




























