Շվեդիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են չորս հոգու, ովքեր կասկածվում են Գեթեբորգում ահաբեկչություն կազմակերպելու մեջ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Շվեդիայի պետանվտանգության ծառայության ներկայացուցչին:
Նախապատրաստվող ահաբեկչության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն սեպտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանությունը տարհանել է քաղաքի պատկերասրահներից մեկի այցելուներին: Այնտեղ անցկացվում էր ժամանակակից արվեստի բիենալեն: Շվեդական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել տարհանման փաստը, սակայն TT գործակալության հաղորդմամբ, կասկածյալները ձերբակալվել են սրահից ոչ հեռու:Տարհանումից հետո պատկերասրահը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից, բայց սեպտեմբերի 11-ի առավոտյան արդեն ամեն ինչ կարգավորվել էր:
«Այս ամենը շատ սյուրռեալիստական է. ահաբեկչություն` բիենալեի ժամանակ, սա ինչ-որ անհեթեթություն է»,-ասել է քաղաքապետը:




























