Նյու Յորքում այսօր հարյուրավոր մարդիկ մոմերով եւ ծաղիկներով այցելել են այն վայրը, որտեղ կանգնած էին երկվորյակ շենքերը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահ Բարք Օբաման օրվա վերջում հանդես կգա ելույթով Վաշինգտոնի Քենեդու անվան կենտրոնում: Նա ամերիկացիներին միավորվելու եւ համախմբվելու կոչ կանի` ի հիշատակ 10 տարի առաջ զոհվածների, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցը նշվում է շատ երկրներում:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հավաքվել են այն վայրում, որտեղ թաղված է Համաշխարհային առեւտրային կենտրոնի շենքից մի կտոր: Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռայան Կրոկերը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության, ինչպես նաեւ դրանից հետո զոհված ամերիկացի զինվորների հիշատակին:
Հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում: Սգո արարողություններ են անցկացվում Լոնդոնում:




























