Գվինեա Բիսաուի վարչապետ Կարլուշ Գոմեշ Ժունիորը հայտարարել է, որ իր երկիրն ուրախությամբ քաղաքական ապաստան կտա լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, հաղորդում է argumenti.ru-ն:
Գվինեա Բիսաուն չի վավերացրել Հռոմի ստատուտը, ուստի Քադաֆիին ձերբակալելու մասին Ինտերպոլի հրահանգին ոչ մի նշանակություն չի տալիս, պաշտոնական բացատրությունն է ներկայացրել FP-ն:
«Եթե Քադաֆին դիմի մեզ ապաստանի համար` մենք նրան կընդունենք գրկաբաց եւ կապահովենք նրա անվտանգությունը», -ասել է Ժունիորը Radio Diffusion Portuguese ռադիոկայանին:
Նշենք, որ Արեւմտյան Աֆրիկան սերտ շփումներ ուներ Ջամահիրիայի նախկին առաջնորդի հետ, քանի որ Լիբիան մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման հարցում:




























