Իրանում «Բուշեր» ատոմակայանը, որը կառուցվել է ռուս մասնագետների կողմից,  արդեն այս տարվա վերջին կարող է աշխատել իր ողջ հզորությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ատոմստրոյէքպորտ»-ի ատոմակայաննների սարքավորումների գլխավոր մատակարար ընկերության ղեկավար Ալեքսանդր Գլուխովը:

Բացի այդ, նա հաղորդել է, որ ատոմակայանի ողջ համալիրը պատրաստ կլինի 2012 թվականի երկրորդ կեսին:

Սեպտեմբերի 3-ին ատոմակայանը միացվել է 65 ՄՎտ հզորությամբ ցանցին եւ Իրանի էներգահամակարգին են հասել էլեկտրաէներգիայի առաջին կիլովատտերը: Այսպիսով, կայացել է ատոմակայանի մեկնարկը:

Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա «Բուշեր» ատոմակայանի ցանցի միացակն հանդիսավոր արարողությունը: Ռուսական կողմից արարողությանը ներկա կլինի «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիյենկոն եւ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:

Իրանի առաջին ատոմակայանի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել էր: Վերջին անգամ այն պետք է տեղի ունենար այս տարվա ապրիլին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել էր: Ատոմակայանի շինարարությունն սկսվել էր 70-ական թվականներին` գերմանացի մասնագետների կողմից, այնուհետեւ սառեցվել էր:

«Ռոսատոմը» կառուցվածքում ընդգրկված «Ատոմստրոյէքսպորտը» միացել է ԱԷԿ-ի շինարարությանը 90-ականներին: