Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի ոստիկանությունը հայտարարել է ահաբեկչական խմբավորման վնասազերծման եւ նրա անդամների ձերբակալության մասին, տեղեկացրել է Mehr-ը։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ոստիկանական ուժերին հաջողվել է վնասազերծել «ահաբեկչական խումբ՝ կապված թշնամիների հետ»։

Ահաբեկչական խմբի եւ ոստիկանության միջեւ մի շարք փոխհրաձգություններից եւ զինված բախումներից հետո, վերջապես, ահաբեկչական խումբը ձերբակալվել է անվտանգության ուժերի մի շարք  բարդ գործողություններից հետո, նշվել է հայտարարությունում։

Տեղեկությունում նաեւ նշվել է, որ հետագա մանրամասների մասին կտեղեկացվի ավել ուշ։