Գիտության զարգացման ֆոնդի կողմից ֆինանսավորվող գրանտային նախագծերի թափանցիկությունն ապահովված է: Այստեղ խոսք չի կարող գնալ կաշառակերության մասին: Եթե նման փաստեր գոյություն ունեն, ապա ես կարող եմ հրաժարական տալ իմ պաշտոնից:

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին Ադրբեջանի նախագահին կից Գիտության զարգացման հիմնադրամի միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է կառույցի գործադիր ղեկավար Էլչին Բաբաեւը: Նա փորձել է հավաստիացնել, որ իր աշխատանքի թափանցիկությունը երաշխավորված է, ֆոնդի գործունեության մասին տեղեկությունները տեղադրված են կայքում:

Բաբաեւը փորձել է մերժել ընդդիմադիր մամուլում իր դեմ հրապարակվող տեղեկությունները, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահին կից հիմնադրամը կաշառակերությամբ է զբաղվում: