Մոսկվայի արբիտրաժային դատարանն անօրինական է ճանաչել Ռոսպատենտի` «Վոլոդյա ի Մեդվեդի» օղու ապրանքանիշի գրանցումը մերժելու մասին որոշումը, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:
«Վոլոդյա ի Մեդվեդի» օղու ապրանքանիշը հորինել է «Պուտինկա»-ի հիմնադիր Ստանիսլավ Կաուֆման: 2009 թ. դեկտեմբերին «Ռոյալթին» դիմում է գրել Ռոսպատենտի «Վոլոդյա ի Մեդվեդի» ապրանքանիշի գրանցման համար:
Բայց Ռոսպատենտը մոտ մեկ տարի մերժել է գրանցումը` հիմնվելով նրա վրա, որ «որպես ապրանքանիշ դրա գրանցումը վնաս է հասցնում պետության հեղինակությանն ու կարողությանը եւ հակասում է հասարակական շահերին»: Սեպտեմբերի 5-ին արբիտրաժային դատարանը անօրինական է ճանաչել Ռոսպատենտի որոշումը:


























