Թուրքիան անհրաժեշտության դեպքում Bayraktar հարվածային անօդաչուներն ուղղորդելու հնարավորություն ունի դրանց տերերի դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, TV100 հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։

Գործարարին հարցրել են, թե ինչ տեղի կունենա, եթե թուրքական անօդաչուներ գնած երկիրը դրանք ուղղի Անկարայի դեմ...

«Մենք գիտենք, որ դրանք բարձրտեխնոլոգիական սարքեր են, եւ մենք այդ բարձրտեխնոլոգիական սարքերը զինում ենք ծրագրային ապահովմամբ։ Միայն նրանք, ովքեր ստեղծում են այդ տեխնոլոգիան, գերազանցություն ունեն ծրագրային ապահովման հանդեպ»,- ասել է թուրք արտադրողը։ Նա նաեւ ավելացրել է, որ ընկերությունը սերտ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում, եւ նրանք նման ակնկալիքներ չունեն։

«Թուրքիան ռազմավարական դաշինք ունի այն երկրների հետ, որոնց անօդաչուներ է վաճառում»,- նշել է Բայրաքթարը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։