Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առկա լարված հարաբերություններն ազդում են երկու երկրների միջխորհրդարանական կապերի վրա: Hurriyet Daily News-ը հաղորդել է, որ թուրք-իսրայելական ընկերության միջխորհրդարանական խմբի անդամները հրաժարական են տվել, որից կարճ ժամանակ անց խումբը ցրվել է:
Ընկերության խմբի անունը, որը ղեկավարել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Մուրսունի Մեմեջանը, եւս հեռացվել է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական կայքից: Հրատարակչությունը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանը, ինչպես եւ կառավարությունը հակված է սառեցնել հարաբերություններն Իսրայելի հետ:
Պաշտոնական շփումների եւ այցերի դադարեցման հարցը եւս գտնվում է օրակարգում:



























