«Ազատության նավատորմը» գլխավորող իսրայելական հատուկ նշանակության նավատորմի հարձակումը պատերազմի պատրվակ էր, սակայն Թուրքիան մինչ օրս համբերություն է դրսեւորել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Իսրայելը իրեն երես առած երեխայի նման է պահում, սակայն 2010 թ. մայիսի 21-ին միջազգային ջրերում կատարված հարձակումը հակասում է բոլոր իրավական նորմերին»,-հայտարարել է վարչապետը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, Իսրայելը փչացրել է հարաբերությունները Թուրքիայի հետ իր քաղաքական նպատակներով: «Սակայն, դրա հետեւանքով, Իսրայելը մեկուսացրել է իրեն ամբողջ աշխարհից: Այժմ Արեւմուտքն այլ վերաբերմունք ունի Իսրայելի հանդեպ»,-հայտարարել է նա: Էրդողանը նաեւ նշել է, որ առաջիկայում Թուրքիան մտադիր է իրավական օգնությունը ցույց տալ «Գազայի հատվածի մեր եղբայրներին»:



























