Ֆրանսիայի հարավում` Մարկուլի միջուկային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Figaro թերթը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երեքը` վիրավորվել են: Պայթյունի ժամանակ ռեակտորի վրա ռադիոակտիվ ջրեր չեն եղել, սակայն արտահոսքի վտանգը մեծ է, հայտնել են Reuters գործակալությանը:
Ֆրանսիայի միջուկային անվտանգության գործակալության հաղորդմամբ, պայթած վառարանը ծառայում էր թույլ ակտիվություն ունեցող մետաղական ռադիոակտիվ թափոնների հալեցման համար: Գործակալության պաշտոնական ներկայացուցչի տեղկություններով, ներկայումս ճառագայթման արտահոսք չի նկատվում:




























