Քենիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 11-ին գազատարի հրդեհի եւ պայթյունի հետեւանքով ավելի քան 150 մարդ է մահացել: Ինչպես հաղորդել է քենիական հեռուստատեսությունը, դժբախտության պատճառ էր դարձել ծխախոտի մնացորդը, որն ինչ-որ մեկը նետել էր հոսող ջրանցքը` Նայրոբիի խուլ թաղամասերից մեկում:

Խողովակն անցնում է այդ թաղամասով եւ մարդիկ վառելիք էին գողանում էին` խողովակի վրա անցքեր բացելով: Բենզինի մի մասն լցվել է ջրանցքը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն` սկզբնապես զոհերի թիվը գնահատվում էր 60, ապա` 100 մարդ, ցանկը դեռ կմեծանա: Հետազոտողները կարծում են, որ հրդեհի պատճառը եղել է «Քենիա փափլայն քոմփանի» ընկերության նավթապահեստարանի բենզատարի բենզինը, որն անցնում է այդ խուլ թաղամասով:

Արդյունքում այրվել է մոտակա տունը: Այրվել են ոչ միայն նրանք, ովքեր բենզին էին գողանում, այլեւ նրանք, ովքեր չեն կարողացել փրկվել քողտիկներից: