Վրաստանի առաջին տիկինը` Սանդրա Ռուլոֆսը, ով աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ նրա կնոջ` Զարիֆա Ալիեւայի գերեզմանին, հաղորդում է Trend-ը:

Բաքվում Ռուլոֆսը մասնակցել է այսօր` սեպտեմբերի 12-ին սկսված Առողջապահության միջազգային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նստաշրջանին:

Երեկոյան Վրաստանի նախագահի կինը կվերադառնա Թբիլիսի: