Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կայցելի Թուրքիա եւ Սիրիա։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։
«Իրանի եւ Սիրիայի իշխանությունների միջեւ երկխոսությունն ընթանում է ամենաբարձր մակարդակով, մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Երեկ երեկոյան երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ զրույց է տեղի ունեցել»,- ասել է Կանաանին, հայտնում է IRNA-ն։



























