ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) ղեկավար Յուկիա Ամանոն մտահոգություն է հայտնել կապված Իրանում միջուկային զենքի մշակմանն ուղղված հնարավոր գործունեության հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի նիստում, Ամանոն նաեւ մեղադրել է Թեհրանին ԱԵՄԳ-ի տեսուչների հետ լիարժեք համագործակցելու անկարողության մեջ, հաղորդում է Reuters-ը:
«Իրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցություն, որը թույլ կտար գործակալությանը վստահելի երաշխիքներ ստանալ այն մասին, որ այդ երկրում բացակայում է չհայտարարագրված միջուկային նյութեր եւ միջուկային գործունեություն»,- հայտարարել է Ամանոն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանում պաշտոնապես կենկարկել է «Բուշեր» ատոմակայանի աշխատանքը:




























