«Կատյա» փոթորիկը հասել է Բրիտանիայի ափերին: Առաջինը փոթորիկը զգացվել է Հյուսիսային Իռլանդիայում:

Բրիտանական մետեոլոգիական բյուրոյի համաձայն, որոշ հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 120 կմ/ժամի, հաղորդում է BBC-ն:

Նավերի մեծամասնության տեղաշարժը, որոնք միացնում են Բելֆաստը Շոտլանդիային, չեղյալ են համարվել` վատ եղանակային պայմանների պատճառով: Սպասվում է, որ երկաթուղային համակարգը որոշ հատվածներում նույնպես կդադարի գործել:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, փոթորիկը կհասնի Շոտլանդիային, Հյուսիսային Իռնադիային եւ Ուելսին եւ կշարունակի իր ճանապարհը դեպի արեւելք: