Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինոը Մինսկում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր` քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում:
Ինչպես հաղորդում է Բելառուսի հանրային հեռուստատեսությունը, հանդիպման արդյունքում երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ ստորագրվել է համագործակցության երկամյա պլանը:
«Ես կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մենք ոչ միայն ինտենսիվորեն աշխատում ենք երկու երկրների կառավարությունների եւ ոլորտային նախարարությունների մակարդակով, այլեւ սկսել ենք ներգրավել նաեւ տեղական մարմիններին»,- ասել է Սերգեյ Մարտինովը:
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ «հայկական կողմից դա Շիրակի եւ Սյունիքի մարզերն են, իսկ բելառուսական կողմից` Գրոդնենսկի, Վիտեբսկի եւ Մինսկի տեղական իշխանությունները: Այստեղ նույնպես համագործակցությունն ընդալյնելու պոտենցիալ կա, նոր համաձայնագրեր կնքելու նշաններ կան»:



























