Գործազուրկ Տեցուա Յամագամին, որն անցած տարվա ամռանը սպանել էր երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեին, մեղսունակ է ճանաչվել հարկադիր հոգեբուժական փորձաքննության արդյունքներով, որն իրականացվում էր անցած տարվա հուլիսից։ Այս առնչությամբ նա փակ բուժհաստատությունից տեղափոխվել է Նարա քաղաքի ոստիկանական բանտ, տեղեկացցրել է TBS հեռուստաալիքը։

Յամագամային մինչեւ հունվարի 13-ը սպանության եւ ապօրինաբար զենք կրելու մեղադրանքներ են ներկայացվելու։

Նախկին զինվորական նավաստին անցած տարվա հուլիսի 8-ին թիկունքին կրակոցով սպանել էր նախկին վարչապետ Աբեին նախընտրական հանրահավաքում, Նարա քաղաքի (Հոնսյու կղզի) կենտրոնական փողոցներից մեկում։ Յամագամին օգտագործել է բազմափող հրազեն, որն ինքն է պատրաստել եւ մանրակրկիտ փորձարկել։ Նրան բռնել եւ կալանավորել են սպանված քաղաքական գործչի թիկնապահները հանցանքի վայրում։

Հարցաքննությունների ժամանակ նա ասել է, որ սպանել է նախկին վարչապետին, քանի որ վստահ է եղել, որ նա կապ է ունեցել «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ։ Նրա մայրը այդ եկեղեցու մոլի կողմնակիցն էր, եկեղեցուն էր նվիրաբերել գրեթե ողջ կարողությունը եւ ընտանիքին սնանկության մատնել։ Հետագա հետաքննությունները ցույց են տվել, որ «Միավորման եկեղեցու» հետ, որին մեղադրում են իր հետեւորդներից խոշոր գումարներ կորզելու մեջ, կապ են ունեցել Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վերնախավի շատ ներկայացուցիչներ։ Ներկայում եկեղեցու նկատմամբ հետաքննություն է վարվում։