Թուրքիայում փորձարկել են ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի նոր անօդաչու սարք, հաղորդում է Anadolu-ն։
Նշվում է, որ դրոնները ստեղծել է Baykar ընկերությունը, որն ավելի վաղ Bayraktar անօդաչու սարքեր էր թողարկել։
Գործակալության տվյալներով՝ նոր ԱԹՍ-ն հաջողությամբ հասել է 8 հազար ֆուտ (2438,4 մետր) օպերացիոն բարձրության։
Անօդաչու սարքը, որը նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ ընդունել արդեն 2023 թվականին, ունակ է թռիչքներ իրականացնել ինքնավար եւ կիսաավտոմատ ռեժիմով։
Անօդաչու սարքը կարող է նաեւ կատարել հետախուզական տվյալների մոնիթորինգի եւ հավաքագրման առաջադրանքներ:





























