Բրիտանական զինված ուժերի վիճակը Մեծ Բրիտանիային թույլ չի տալիս հավակնել համաշխարհային տերության կարգավիճակին։ Այս մասին գրել է The Times-ի սյունակագիր Մաքս Հասթինգսը։

Փորձագետի տվյալներով՝ բրիտանական զորքերն ունեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ զինծառայողների պակաս։

Հասթինգսը կարծում է, որ իրավիճակը կարգավորելու համար Լոնդոնը պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը։ Սակայն փորձագետը նշել է բրիտանական արդյունաբերության սահմանափակ հնարավորությունների մասին, ինչի արդյունքում երկիրը ստիպված է լինում տանկեր պատվիրել Գերմանիայից, իսկ հակատանկային հրթիռներ՝ Ֆրանսիայից։