Լոնդոնի LME բորսայում գունավոր մետաղների գները նկատելիորեն նվազել են: Պղնձի գինը, բորսայում ուրբաթ օրվա վաճառքի փակման գնի համեմատ նվազել է 151 դոլարով, հասնելով 8670 դոլարի` մեկ տոննայի համար: Ալյումինի գինը մի փոքր նվազել է (12 դոլարով) եւ հասել 2 355 դոլարի` մեկ տոննայի համար, ցինկի գինը նվազել է 31,5 դոլարով, հասնելով 2153 դոլարի, նիկելի գինը նվազել է 150 դոլարով, հասնելով 21 000 դոլարի:

Ինչպես հայտնում է Forex Street պարբերականը, գների նվազման պատճառներից մեկն էլ կարող է լինել եվրոյի անկումը, որը հասել է 1,3498 դոլարի, ամենացածր ցուցանիշը վերջին 7 ամսում:

Եվրոյի փոխարժեքի նվազումը, իր հերթին, հարուցված է հունական դեֆոլտի մտավախությամբ: Թեեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս հայտարարել է եվրոյին աջակցելու մասին, ներկայումս շշուկներ են տարածվում, որ Բեռլինը մտադիր է թույլ տալի Հունաստանին դուրս գալ Եվրագոտուց դեֆոլտի դեպքում: Նման քայլը կարող է լրջորեն սասանել համաեվրոպական արժույթը: