Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության հարցերը։




























