Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի բնակիչը, ով 2011թ. հունվարին խոստովանել էր, թե Իրանին ռազմական կործանիչ վաճառելու փորձ է ձեռնարկել, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Դատավորը հայտարարել է, թե տղամարդը ցանկացել է հարստանալ` «փորձելով վաճառել մեր զենքը ԱՄՆ թշնամիներին»:
Մարք Քնապպը դատարանում հայտնել է, որ ցավում է կատարվածի համար, իսկ իր գործողությունների պատճառը ծանր ֆինանսական դրությունն է եղել, քանի որ 4 տարի առաջ կորցրել է բարձր վարձատրվող աշխատանքը` տարեկան 81 հազար դոլար աշխատավարձով:
Քնապպը նաեւ փորձել էր վաճառել կատապուլտի նստատեղ եւ չորս վթարային ռադիոհանգույց: Այդ իրերի մեծ մասը նա գնել էր ինտերնետում:




























