Մենք մտել ենք նոր իրականություն, որը հանգեցնելու է նոր ողբերգական հանգրվանի։ Այս մասին հունվարի 11-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միաժամանակ խաչ քաշեցին Հայաստանի պետականության վրա։

Նա հավելեց, որ հասարակության 7-10 տոկոսը մոտիվացված է, բայց չգիտի ինչ անել, կան նաեւ լայն զանգվածներ, որոնք անտարբեր են՝ այլընտրանքային գաղափարների բացակայության պատճառով։ Փորձագետը վստահություն հայտնեց, որ այս երկու շերտերը կարող են արդյունավետ փոխազդել, եթե մտահոգությունը փոխակերպվի քաղաքական բովանդակության, հանրային գործընթացի, ինչն էլ արդյունք կտա։

«Հակառակ դեպքում մտահոգությունը կվերաճի խուճապի, ինչը կարագացնի պետականության փլուզումը»,- ասաց Հովհաննիսյանը։