Թուրքիայի իշխանությունները հայց են ներկայացրել Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Թայիփ Էրդողանի պոտենցիալ մրցակից Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ մեղադրելով նրան հանրային սակարկումները կեղծելու մեջ, երբ նա եղել է քաղաքային Բեյլիքդուզյու թաղամասի ղեկավարը, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը։
Մեղադրանքը նախատեսում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում։ Դատական նիստը նշանակված է հունիսի 15-ին։
Գործը հարուցվել է հավաքագրման ծառայությունների մրցույթի հետաքննության արդյունքում, որն անցկացվել է 2015 թվականին։
Անցյալ տարվա դեկտեմբերին Իմամօղլուն դատապարտվել է երկու տարի յոթ ամսվա ազատազրկման եւ զրկվել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից՝ 2019 թվականին պետական ծառայողներին վիրավորելու համար, երբ նա քննադատել է քաղաքային ընտրությունների առաջին փուլը չեղարկելու որոշումը, որում նա հաղթել էր իշխող ԱԶԿ-ի թեկնածուին:
Քննադատներն ասում են, որ Թուրքիայի դատական համակարգը ենթարկվել է քննադատներին պատժելու Էրդողանի ցանկությանը:




























