«ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) հայտարարում է, որ Ընկերությունը մտադիր է սեպտեմբերի 9-ից հավասարեցնել «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները`  դեպի «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեխնիկական աշխատանքների ընթացքում որոշ սակագնային պլաներում կարող է նկատվել դեպի այլ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի տարիֆիկացման փոփոխության ուշացում: Նման դեպքերում բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում: