Հունվարի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն ԳՀՀԾ-ի վերականգնման գործընթացը, երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցեր։

Նա նշել է, որ ակնկալվում է շարունակել մտքերի փոխանակումը մի շարք միջազգային եւ տարածաշրջանային արդիական թեմաներով, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի, միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում երկու երկրների փոխգործակցության վերաբերյալ հարցերը, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում իրավիճակը եւ Կասպից ծովի հիմնախնդիրը։