Սաուդյան Արաբիայի զինված ուժերի կանանց ուսումնական ինստիտուտն ավարտել են 255 կին զինվորականներ, որոնք ստացել են բարձրագույն կրթություն եւ պետք է ծառայեն դիվանագիտական անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ հաջի եւ ումրայի (մեծ ու փոքր մահմեդական ուխտագնացությունների) ոլորտում, հայտնում է The National-ը։

Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ներքին գործերի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սաուդի եւ հանրային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Ալ Բասամիի ներկայությամբ։

Սաուդյան բանակում կանանց թույլ են տվել ծառայել 2022 թվականի փետրվարին՝ 2016 թվականին ընդունված Vision 2030 ծրագրի շրջանակներում՝ նավթի արտահանման ազդեցությունը երկրի տնտեսության վրա նվազեցնելու, ինչպես նաեւ միջազգային առեւտուրը մեծացնելու եւ թագավորության աշխարհիկ իմիջը զարգացնելու համար։

Բանակում ծառայելու ընդունվող կանանց համար պահանջները տղամարդկանց համար պահանջներից տարբերվում են միայն ծառայության անցնելու տարիքով՝ 17 տարեկանի փոխարեն 21 տարեկան։ Մնացած պահանջները նույնն են։