Իրանում դատում են Մոսադի համար աշխատող երկու իսրայելցի լրտեսների։ Դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ դեռեւս 2009 թվականին ձերբակալված իսրայելցի լրտեսների նկատմամբ դատական գործընթացն սկսվել է դեռեւս շաբաթ, հայտնում է Fars գործակալությունը։
Նա հայտնել է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել սիոնիստական վարչակարգի օգտին արված լրտեսության փաստով։ Լրտեսները, իսրայելական հետախուզությունից ապօրինի միջոցներ ստանալով, զբաղվել են զինվորական օբյեկտների նկարահանմամբ։
Դոլաթաբադիի խոսքով, դատական գործընթացը շարունակվում է, սակայն դատավճիռ դեռեւս չի կայացվել։




























