Սատկել է կետը, որը մի քանի օր գտնվել է Ճապոնիայի Օսակա քաղաքի մոտ գտնվող Յոդո գետում, հաղորդում է Kyodo գործակալությունը։Պատճառը դեռ չի նշվում։

Հունվարի 9-ին հաղորդվել է, որ Օսակա քաղաքի բնակիչները նկատել են մոտ 8 մետր երկարությամբ կետ, որը լողացել է տեղի հոսող գետի մեջ: 

Տեղի օվկիանարիումում նշել են, որ նախկինում կետերը չեն լողացել գետում։ Ենթադրվում է, որ կաթնասունը պատահաբար է հայտնվել այստեղ, երբ հետապնդել է որսին։

Առափնյա պահպանությունը հետեւում էր կետին եւ տեղեկություններ էր հավաքում նրա առողջության մասին: