Այն թյուրըմբռնումները, որոնք առաջանում են ռուս-հայկական փոխհարաբերություններում, կապված են Հայաստանի իշխանությունների ոչ միանշանակ դիրքորոշման հետ, որոնք իրենց թույլ են տալիս հակառուսական արտահայտություններ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։

Նրա գնահատմամբ՝ 1990 թվականից ի վեր ռուս-հայկական հարաբերությունները բավական դրական են զարգացել, եւ այն ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տեսանկյունից եղել է այն վիճակում, որում այժմ գտնվում է Հայաստանը։   

«Դրանում կա ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմի մեղքը, որ բացակայում էր Հայաստանի ներքաղաքական գործընթացների ըմբռնումը։ Շեշտը դրված էր էլիտաների, այլ ոչ թե հասարակության հետ աշխատելու վրա։ Արդյունքում մենք հասանք նրան, ինչին հասանք։ Երկու կողմից էլ պետք է հրաժարվել բացասական հռետորաբանությունից»,-նշեց նա։