ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պլանավորում է հաջորդ շաբաթ երեք հետախուզական ինքնաթիռ ուղարկել Ռումինիա՝ հետախուզական առաքելություններ իրականացնելու եւ ռազմական դաշինքի տարածքում «Ռուաստանի ռազմական գործողությունները դիտարկելու» համար։

Հետախուզական ինքնաթիռները կամ AWACS-ները 14-ն են, որոնք սովորաբար տեղակայված են Գերմանիայում:

Երեք ինքնաթիռները երեքշաբթի կուղարկվեն Բուխարեստի մերձակայքում գտնվող ավիաբազա, ինչը, ինչպես սպասվում է, մի քանի շաբաթ կտեւի, ասվում է 30 երկրների դաշինքի հայտարարության մեջ: Սարքերը «ինքնաթիռներին կարող են հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ դրանք դարձնելով ՆԱՏՕ-ի հիմնական զսպող եւ պաշտպանական գործիք»,- ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուի հայտարարության մեջ:

Նշվում է, որ AWACS համակարգերը ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում «կանոնավոր պարեկություն են իրականացրել Արեւելյան Եվրոպայի եւ Բալթիկ ծովի տարածքում՝ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական մարտական ինքնաթիռներին հետեւելու համար»: