Ռուսական Սու-35 կործանիչները Իրան կժամանեն մարտին, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին, փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանցի խորհրդարանականը հավելել է, որ շուտով երկիր կմտնեն ռուսական այլ զինատեսակներ, այդ թվում՝ պաշտպանական համակարգեր, հրթիռային համակարգեր եւ ուղղաթիռներ։

Սու-35-ը Սու-27 հակաօդային պաշտպանության կործանիչի բարելավված մոդիֆիկացիաների նշանակումն է։ Սրանք մի նստատեղ ունեցող, երկշարժիչ, գերմանեւրելի ինքնաթիռներ են: