Թուրքիայի նոր ցամաքային գործողությունը Սիրիայում հնարավոր է ցանկացած պահի, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Ցամաքային գործողությունը հնարավոր է ցանկացած պահի, կախված այն սպառնալիքների մակարդակից, որոնք մենք ստանում ենք», - լրագրողներին ասել է Կալինը։



























