Արաբական երկրների լիգան ի վիճակի չէ լուծել արաբական աշխարհի ճգնաժամը, ասել է լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարն ԱԳ նախարարներին ներկայացրել է համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Սիրիայի իշխանությունների հետ երկրում բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ:

Ակնկալվում է, որ նիստին մասնակցելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Եգիպտոսում: Հանդիպման ժամանակ քննարկվում է Սիրիայի իրադրությունը եւ ՄԱԿ-ի կողմից Պաղեստին պետության ճանաչման հարցը: