Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը շատ զգացմունքային է ընդունել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի փաստը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Կարապետյանի հրաժարականը` Գալուստ Սահակյանը նշել է, որ «Կարապետյանի հրաժարականը իր համար նույնիսկ եթե անկանկալ էլ չլիներ, շատ զգացմունքային ընդունվեց»: Հարցին, որեւէ պաշտոնի կամ այլ աշխատանքի կանցնի՞ արդյոք Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Առայժմ նման քննարկումներ չունենք եւ ոչ էլ նման տեղեկություններ»: 

Համենայն դեպս, ըստ Գալուստ Սահակյանի, Կարեն Կարապետյանն այն գործիչն է, ով պասիվ կարգավիճակում չի մնա, անգամ եթե քաղաքական գործունեությամբ չզբաղվի: «Ես չեմ կարծում, թե ակտիվը միայն քաղաքականն է»,- ամփոփեց Սահակյանը: 

Նշենք, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահին: