Հունվարի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը եւ ԵԱՀԿ-ի նախագահ Բուջար Օսմանին Կիեւ է ժամանել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Սա Օսմանիի առաջին պաշտոնական այցն է որպես ԵԱՀԿ նախագահ։
Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տեւել է ինը ժամ։
«Անհամբերությամբ սպասում են Ուկրաինայի ղեկավարների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման եւ տեղում մարդկանց օգնելու միջոցները քննարկելու համար», - գրել է Օսմանին:



























