Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի կայցելի Թուրքիա։
ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ հունվարի 17-ին Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հրավերով այց կկատարի Թուրքիա։
Ակնկալվում է, որ այցի հիմնական թեմաները, բացի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցություններից, կլինեն Սիրիայում վերջին իրադարձությունները եւ Սիրիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին հանդիպումները։ Բացի այդ, երկու երկրների նախարարները կքննարկեն Թուրքիա Իրանի նախագահի առաջիկա այցը։



























