Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Անկարա իր թուրք գործընկերոջ հետ հանդիպելու համար, հայտնում է ԻՌՆԱ-ն։
Ամիր Աբդոլլահիյանը մինչ Անկարա մեկնելը լրագրողներին ասել է, որ իր այցը Մոսկվա հետաձգվել է:
«Մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունները, նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին այցելել Անկանա, եւ մենք կնախապատրաստենք այս այցը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Ամիր Աբդոլլահիյանը, մատնանշելով Լեւանտում եւ արեւմտյան Ասիայում զարգացումները, ասել է. «Մենք երկու օր առաջ բանակցություններ ենք վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Լիբանանի պաշտոնական անձանց հետ»:
Նրա խոսքով, թուրք գործընկերների հետ հանդիպմանը կքննարկվեն նաեւ Հարավային Կովկասի իրադարձությունները եւ տարածաշրջանային խնդիրները։




























